Գաղտնիք չէ, որ 1990-ականների ամենաթողության պայմաններում ձևավորված հայկական օլիգարխիան որոշակիորեն աշխատում է իր «իմիջի» վրա, ինչը հիմնականում դրսևորվում է «բարեգործական» գործունեությամբ:
Հաղորդակցվելով Ձեր` «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում» հոդվածին` տեսանք, որ Բաքվում դեռևս կան մտավորականներ, ովքեր օժտված են առողջ բանականությամբ և համամիտ չեն գարի խժռող արհեստակիցների զառանցանքներին:
2008-ի նախագահական ընտրություններից հետո շատերի մտքով անգամ չէր անցնի, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը չի գնալու այն ճանապարհով, որն ընտրել էր Ռոբերտ Քոչարյանը:
«Իրատես de facto»-ի նախորդ համարներում մենք բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ Հայաստանում գործարար աշխարհն ու քաղաքականությունը միահյուսված են: Զարմանալի ոչինչ չէր լինի, եթե Հայաստանի գործարար աշխարհը նման լիներ Արևմուտքի գործարար ոլորտին, որտեղ կան խաղի արդար կանոններ և տնտեսական գործունեություն ծավալելու հարմարավետ պայմաններ:
Հայաստանը ցնցված է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահով: Ցնցված ենք բոլորս այն անսիրտ դաժանությունից, որ ցուցաբերեցին մի խումբ հայ տղամարդիկ (՞) hայ զինվորին բուժող, սպայական կոչումով հայ բժշկի, պարզապես մարդու հանդեպ:
«Իրատես de facto»-ի նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք հայկական օլիգարխիայի խնդիրներին` փորձելով վերհանել օլիգարխների գործունեության հիմնական շարժառիթներն ու դրանց կործանարար բնույթը հասարակական կյանքում:
17 տարի առաջ ես վստահված անձ էի խորհրդարանական ընտրություններում, Արտաշատի մերձակա գյուղերից մեկի ընտրատեղամասում: Ընտրությունները զուգահեռվում էին Հայաստանի անկախ Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի հետ:
Այո՜, այո՜, պատվելի ընթերցող, մեր նորանկախ ազատությունը նորանոր հորիզոններ է նվաճում։ Նվաճում է, հետ չի նահանջում։ Հուռռա՜, ազատություն է ամենուր, վարքում մեր և մեր բարքերում, շոգեբաղնիքում և օպերային թատրոնի գագաթին։
«Գանգրահեր Սյուն» ամերիկյան ֆիլմում թափառաշրջիկն իր երեխայի հետ մտնում է «հեղինակավոր» ռեստորան, չգիտես որտեղից ձեռք գցած գումարով: Մատուցողը նրանց «դուրս է հրավիրում»:
Կորածի կյանքը ողբալով հետ չես բերի և ոչ էլ անարժան մեկի երեսին «սրիկա» բառը շպրտելով կդաստիարակես նրան: Մի թիկնապահի կամ մի քանիսի դատելով հասարակությանը չես ուղղի, եթե չբուժվեն հասարակության ախտահարողները:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...